Փարիզի ոստիկանության դեմ զինված հարձակման հեղինակն «իսլամի արմատական հետևորդ» է եղել: Նման հայտարարությամբ է հանդես եկել Ֆրանսիայի ահաբեկչության դեմ պայքարի հարցերով զբաղվող դատախազությունը: Հիշեցնենք, որ հանցագործը դանակահարել էր իրավապահների, որոնցից 4-ը մահացել էին, երկուսը՝ վիրավորվել: Ստացված տեղեկությունների համաձայն, 45-ամյա տղամարդը վերջերս էր դավանափոխ եղել: Ուժային կառույցում 15 տարի աշխատած համակարգչային փորձագետը սպանվել էր զինված հարձակման ժամանակ: Հանցագործության շարժառիթները դեռևս պարզ չեն: