Հրաժարական է տվել Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Օլեքսանդր Դանիլյուկը, որն այդ պաշտոնը ստանձնել էր 4 ամիս առաջ: Վերջինս իր հեռացումը բացատրել է Իգոր Կոլոմոյսկուն պատկանող «Приватбанк»-ի հետ կապված հակասությամբ: Միաժամանակ նա ընդգծել է, որ չի անցնի ընդդիմության շարքերը, ավելին՝ Ուկրաինայի առաջադեմ ուժերին խորհուրդ է տվել աջակցել նախագահին:
Ի դեպ, Դանիլյուկը նաև խիստ քննադատում էր նախագահի շրջապատի ամենաազդեցիկ պաշտոնյային՝ Զելենսկու աշխատակազմի ղեկավար Անդրեյ Բոգդանին: