Արագածոտնի մարզի Արտենի համայնքում կիրակի օրը տեղի է ունեցել խոշոր վթար, որի հետևանքով ՊԱԶ ավտոբուսի վարորդ՝ Արագածավան գյուղի բնակիչ, 1958 թ. ծնված Հակոբ Հակոբյանը մահացել է, իսկ մեքենայի մյուս 13 ուղևորները տեղափոխվել են բժշկական կենտրոններ: Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ տեղի ունեցած վթարի հետևանքով՝ վիրավորներից 6-ը տեղափոխվել են Արմավիրի, իսկ 7-ը՝ Թալինի բժշկական կենտրոններ։ Տուժածների վիճակը միջին ծանրության է։ Քննչական կոմիտեն ձեռնարկում է քննչական և դատավարական գործողություններ՝ վթարի դեպքի հանգամանքները պարզելու համար: