Նոյեմբերի 10-ին՝ ժամը 19:15-ի սահմանում, Գյումրի-Երևան երթուղին սպասարկող «Գազել» մակնիշի միկրոավտոբուսը Հոռոմ գյուղի խաչմերուկում բախվել է «Կամազ» մակնիշի բեռնատարին, ինչի հետևանքով «Գազելը» պայթել է։
Վթարի պահին «Գազելի» մեջ եղել է 14 ուղևոր, որոնցից 7-ը տեղում մահացել են, մյուս 7-ը կես ժամվա ընթացքում տեղափոխվել Գյումրիի բժշակական կենտրոն: Նրանց տեղում ցուցաբերվել է առաջին օգնություն:
Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը տեղեկացրել է, որ Նախագահի հանձնարարությամբ մոտ մեկական միլիոն դրամ որպես օգնություն կհատկացվի 7 զոհվածների ընտանիքներին: Մարզպետի խոսքով՝ վիրավորների բուժման ծախսերը մարզպետարանն ու Գյումրիի քաղաքապետարանն են հոգալու:
Մանրամասները` տեսանյութում