Նոյեմբերի 10-ի երեկոյան Գյումրի-Երևան ճանապարհին խոշոր ավտովթարից տուժած 17-ամյա Հովհաննես Չախոյանը գանգի կոտրվածք չունի, «էրէբունի» բժշկական կենտրոնում հերքվել է նախնական ախտորոշումը։ Նրա վիճակն այժմ բավարար է, Չախոյանը վերակենդանացման բաժանմունքից տեղափոխվել է հիվանդասենյակ:
Հովհաննեսի վիճակը բավարար է, մեկ-երկու օրից տուն կգնա: Ողբերգական պատահարից տղան շատ մանրամասներ չի հիշում ՝ քնած էր, արթնացավ արգելակման ձայնից: Վթարի զոհերի մեծ մասը միկրոավտոբուսի առջևի հատվածում նստածներն են եղել:
Մանրամասները` տեսանյութում