Ֆրանսիայի նախկին նախագահ ժակ Շիրակին հիշում և սիրում են բոլորը: Նրա մասին ջերմ հիշողություններ ունեն Ստրասբուրգի Chez Yvonne գողտրիկ ռեստորանի աշխատողները: Դա Շիրակի սիրելի ռեստորանն է եղել երիտասարդ տարիներից: Տնօրենը հիշում է, որ նախագահ ընտրվելու հաջորդ օրը Շիրակն իր համախոհների հետ ճաշել է իրենց ռեստորանում, իրենք էլ հաճույքով սպասարկել են Շիրակի ընկերներին և գերտերությունների ղեկավարներին: Ռեստորանում գործընկերների հետ հանդիպմանը, ավագ խոհարարի խոսքով, Շիրակի համար առաջնայինը կերակուրն էր, հետո՝ քաղաքականությունը: Շիրակը նրանց համար ամենահամակրելի և մարդամոտ քաղաքական գործիչն էր: