«Սևանի իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման» հիմնադրամում և կից այլ ընկերություններում Պետական վերահսկողական ծառայությունը բացահայտել է. գնումների, աշխատավարձերի հաշվարկման գործընթացում 2015-2018 թթ. խախտումների ծավալը հասնում է 3.314.0 մլն դրամի: Հանցագործության հատկանիշների առկայության հանգամանքը ստուգելու նպատակով այն ուղարկվել է ՀՀ դատախազություն։ Ուսումնասիրության ընթացքում ՀՀ պետական եկամուտների կոմիտեին են ներկայացվել վերահսկվող օբյեկտի վերաբերյալ նյութեր, հարուցվել է քրեական գործ: ՊՎԾ պահանջով մասնագիտացված գիտական կազմակերպության կողմից ստացվել է կարծիք Սևանա լճում էնդեմիկ «գեղարքունի» և «ամառային» ենթատեսակի իշխան ձկան պաշարների վերականգնմանը և բնական վերարտադրությանը խոչընդոտող պատճառների վերաբերյալ։ Կարծիքում ներկայացված պատճառները վերացնելու համար ՀՀ շրջակա միջավայրի նախարարությանը ներկայացվել են առաջարկություններ։