Այսօր Ռուսաստանի Դաշնության Կազան քաղաքում խորհրդակցություն են անցկացնում ԱՊՀ երկրների անվտանգության մարմինների և հատուկ ծառայությունների ղեկավարները: Մասնակիցները մտադիր են քննարկել արտաքին ուժերի միջամտության հետ կապված մարտահրավերների չեզոքացման համատեղ ջանքերը՝ փոխանցում է ՌԴ արտաքին հետախուզության մամուլի գրասենյակը: Խորհրդակցության արդյունքներով՝ պատվիրակությունների ղեկավարները հուշագիր կստորագրեն, որում կամրագրվեն համագործակցության ձևերն ու ուղղությունները՝ ներքին և արտաքին մարտահրավերներն արդյունավետորեն կանխելու նպատակով։ Նախատեսվում է նաև միավորել ջանքերը՝ միջազգային ահաբեկչությանը և կրոնական ծայրահեղականությանը դիմակայելու գործում։
Հիշեցնենք, որ միջոցառմանը մասնակցում են Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի, Ադրբեջանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի և Ուզբեկստանի պատվիրակությունները։