Կառուցվում ու վերակառուցվում է 46 դպրոց:
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության համակարգմամբ և Ասիական զարգացման բանկի աջակցությամբ իրականացվում է պետական հանրակրթական դպրոցների սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիրը՝ 107 միլիոն դոլար բյուջեով: Կառուցվում ու վերակառուցվում է 46 դպրոց, որից 14-ը՝ Երևանում, մնացածը՝ մարզերում: Արդեն պատրաստ են և սեպտեմբերից շահագործման կհանձնվեն 2 դպրոց, մեկը՝ Երևանում, մյուսը՝ Վանաձորում:
Մանրամասները՝ տեսանյութում