Առաջին ալիքի ուղիղ եթերում երաժշտական մրցանակաբաշխությունը կմեկնաբանեն Մանե Գրիգորյանը, Դավիթ Ծերունյանն ու Արմեն Գալյանը։
Սիրով տեղեկացնում ենք, որ փետրվարի 11-ին՝ 05։00, կկայանա «Գրեմմի» 61-րդ ամենամյա մրցանակաբաշխությունը, որին կարող եք հետևել Առաջին ալիքի ուղիղ եթերում, ինչպես նաև օնլայն հեռարձակմամբ ՝ Հանրային հեռուստաընկերության պաշտոնական կայքէջում www.1tv.am։
Ամենամյա հեղինակավոր այս մրցանակաբաշխությունը Առաջին ալիքի ուղիղ եթերում կմեկնաբանեն Հանրային հեռուստաընկերության մեկնաբան Մանե Գրիգորյանը, ոճաբան Արմեն Գալյանն, ով կխոսի հյուրերի ու նոմինանտների հագուկապի մասին, ինչպես նաև Եվրատեսիլի պատվիրակության ղեկավար Դավիթ Ծերունյանը:
«Գրեմմի» 61-րդ ամենամյա մրցանակաբաշխության կրկնությունը Հանրային հեռուստաընկերության եթերում կարող եք դիտել փետրվարի 11-ին՝ 20:20: