Նիկոլ Փաշինյանն այցելել է Չարենցավանի թիվ 3 դպրոց:
11 օր է՝ Չարենցավանի 3-րդ դպրոցում դասադուլ է: Աշակերտներն ու ծնողները չեն ընդունում նորընտիր տնօրենին: Կառավարման խորհուրդը տնօրենի երեք թեկնածուներից ընտրել է Աննա Բալյանին: Դասադուլ անողներն էլ պահանջում են չեղյալ հայտարարել մրցույթի արդյունքն ու տնօրեն նշանակել նախկին տնօրենին: 13 ուսուցիչ ազատման դիմում է գրել, ծնողների մի մասն էլ որոշել է երեխաներին այլ դպրոց տեղափոխել: Նիկոլ Փաշինյանն այսօր դպրոցում խորհրդակցություն է անցկացրել, ապա հանդիպել բակում հավաքված երեխաներին ու նրանց ծնողներին:
Մանրամասները՝ տեսանյութում