Քննարկմանը ներկա հանձնաժողովի բոլոր անդամները միաձայն կողմ են քվեարկել օրինագծին:
Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել Ընտրական օրենսգրքի փոփոխությունների նախագծին: Քննարկմանը ներկա հանձնաժողովի բոլոր անդամները միաձայն կողմ են քվեարկել օրինագծին: Երկուշաբթի փոփոխությունների փաթեթը կմտնի խորհրդարան: