Մոսկվայի համար 9-ը գեղանկարչական դպրոցի սաները Հայաստանից տարել են մոտ հարյուր էսքիզ:
Մոսկվայի համար 9-ը գեղանկարչական մանկական դպրոցի ուսուցիչներն ու աշակերտները հունիսին Հայաստանում էին: Վերադարձել են աննկարագրելի տպավորություններով: Սաները Հայաստանից տարել են մոտ հարյուր էսքիզ: Հիմա արդեն դրանք դարձել են արժեքավոր ցուցանմուշներ, որ ներկայացնում են Մոսկվայում: Գեղանկարչական աշխատանքների ցուցահանդեսը Հայաստանի գույները խորագրով է: Ապագա արվեստագետները ծրագրել են հաջորդ տարի էլ այցելել Արցախ: