Նշանակվել են Արագածոտնի, Սյունիքի և Արմավիրի մարզպետները:
Վարչապետի առաջարկով և նախագահի հրամանագրերով՝ Գեղամ Գևորգյանը նշանակվել է գյուղատնտեսության նախարար, Տիգրան Խաչատրյանը՝ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար: Կառավարության որոշումներով՝ Դավիթ Գևորգյանը նշանակվել է ՀՀ Արագածոտնի, Հունան Պողոսյանը՝ ՀՀ Սյունիքի, Համբարձում Մաթևոսյանը՝ ՀՀ Արմավիրի մարզպետ: