Երևանյան վեհաժողովը դարձավ մշակութային բազմազանության հիանալի հնարավորություն:
Գագաթնաժողովի աշխատանքների ամփոփիչ ասուլիսում Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանն ասել է, որ երևանյան վեհաժողովը դարձավ մշակութային բազմազանության հիանալի հնարավորություն: Նախարարը հատուկ շնորհակալություն է հայտնել Ֆրանսիայի նախագահին՝ Ազնավուրի հիշատակի արարողությանը Հայաստանի լայն ներգրավվածության համար: