Անկախ աշակերտների թվից՝ որևէ դպրոց Հայաստանում չի փակվելու:
Սեպտեմբերի 1-ին դպրոց կհաճախի 39 հազար առաջին դասարանցի։ Նախարար Արայիկ Հարությունյանը հայտարարել է, որ անկախ աշակերտների թվից՝ որևէ դպրոց Հայաստանում չի փակվելու: Կրթական գերատեսչության դիտակետում են լինելու հատկապես սահմանամերձ համայնքները: