Հայաստանի անկախության հռչակագիրը 28 տարեկան է:
Հայաստանի Անկախության հռչակագիրը 28 տարեկան է: 1990 թվականի օգոստոսի 23-ին Գերագույն խորհրդի ընդունած հռչակագրով ՀԽՍՀ-ն վերանվանվեց Հայաստանի Հանրապետություն:
Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդը, արտահայտելով Հայաստանի ժողովրդի միասնական կամքը, ելնելով մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի սկզբունքներից և միջազգային իրավունքի նորմերից, կենսագործելով ազգերի ազատ ինքնորոշման իրավունքը, հռչակեց անկախ պետականության հաստատման գործընթացի սկիզբը։ Հաջորդ տարի սեպտեմբերի 21-ի հանրաքվեով Հայաստանի Հանրապետությունը դարձավ ինքնիշխան պետություն:
Հայաստանի անկախության մասին հռչակագիրը պետության հիմնադիր փաստաթուղթն է։