Ապրիլյան քառօրյա պատերազմում զոհված զինվորականների հարազատները հանդիպել են վարչապետին։
Ապրիլյան քառօրյա պատերազմում զոհված զինվորականների հարազատները կառավարությունում հանդիպել են վարչապետին։ Նիկոլ Փաշինյանն այդ հանդիպումը մեծ պատիվ է համարել և վստահեցրել, որ զինծառայողների ապահովագրության հիմնադրամի աջակցությունն ընդլայնվելու է: