Շենիկ, Քարակերտ և Դալարիկ գյուղերում արտակարգ իրավիճակ էր ստեղծվել։
Հորդառատ անձրևի հետևանքով արտակարգ իրավիճակ է ստեղծվել Արմավիրի մարզի Շենիկ, Քարակերտ և Դալարիկ գյուղերում։ Ջուրը դուրս է եկել ջրատարից ու ողողել մշակովի հողատարածքները, բնակելի տներն և անասնագոմերը: