Լարվածությունը վերաճում է դիվանագիտական աննախադեպ առճակատման:
Ռուս նախկին լրտես Սկրիպալի և նրա դստեր թունավորումից մոտ մեկ ամիս անց Ռուսաստան- Արևմուտք հարարաբերություններում քաղաքական թույնի չափաբաժինը հասել է գագաթնակետին: Լարվածությունը վերաճում է դիվանագիտական աննախադեպ առճակատման: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը հիշում է «սառը պատերազմը» և տագնապով նկատում՝ իրավիճակը մոտ է դրան: