Լրագրողի կինը գլխի վնասվածքից տեղում մահացել է:
Ֆրանսիայում զինված հարձակման են ենթարկվել ադրբեջանցի վտարանդի լրագրողն ու նրա կինը: Առավոտյան Թուլուզի արվարձանում հրազենով կրակել են լրագրող Ռահիմ Նամազովի վրա: Լրագրողը ծանր վնասվածքով հիվանդանոցում է, իսկ նրա կինը գլխի վնասվածքից տեղում մահացել է: