Անկարան դիմել է Գերմանիայի իշխանություններին Սալիհ Մյուսլիմին ձերբակալելու և Թուրքիա արտահանձնելու պահանջով:
Անկարան դիմել է Գերմանիայի իշխանություններին՝ Սիրիայի քրդերի «Ժողովրդավարական միության» համանախագահ ու նախկին առաջնորդ Սալիհ Մյուսլիմին ձերբակալելու և Թուրքիա արտահանձնելու պահանջով: Չեխիայում ձերբակալվելուց ու ազատ արձակվելուց հետո Սալեհ Մյուսլիմը Բեռլինում մասնակցել է քրդերի ցույցին, ելույթ ունեցել, իսկ ցուցարարների մոտ եղել են Օջալանի նկարով պաստառներ: