Հայտնի քաղաքագետը քննադատել է Մեքսիկայի իշխանություններին՝ երբևէ ադրբեջանամետ դիրքորոշում ունենալու համար:
Արցախյան շարժման 30-ամյակի առիթով մեծ հոդված է հրապարակել մեքսիկական ամենահայտնի «Ունիվեսալ» պարբերականը: Հեղինակը՝ մեծ ճանաչում ունեցող քաղաքագետ Ռիկարդո Խավիեր Կա՛րդենաս Գուտիեռեսը, քննադատել է Մեքսիկայի իշխանություններին՝ երբևէ ադրբեջանամետ դիրքորոշում ունենալու համար: