Արգենտինայում՝ Ռուսաստանի դեսպանատանը, հատուկ ծառայությունները կանխել են 389 կգ կոկաինի տեղափոխումը Մոսկվա։
Արգենտինայում՝ Ռուսաստանի դեսպանատանը, հատուկ ծառայությունները կանխել են 389 կգ կոկաինի տեղափոխումը Մոսկվա։ Արգենտինայի անվտանգության նախարարն ասել է, որ այն հայտնաբերվել էր դեռ 2016-ին։ Ձերբակալվել է դեսպանատան ռուս աշխատակիցն ու արգենտինական ոստիկանության աշխատակիցը: Ոստիկանության տվյալներով՝ թմրանյութերը պատրաստվում էին ուղարկել Ռուսաստան՝ դիվանագիտական փոստով: «Սև շուկայում» դրանց արժեքը կազմում է մոտ 50 միլիոն եվրո: