Մանկական քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օրը «Նվիրիր կյանք» հիմնադրամը բարեգործական համերգով է ավարտել:
Մանկական քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օրը «Նվիրիր կյանք» հիմնադրամը բարեգործական համերգով է ավարտել: Հիվանդության դեմ պայքարող կամ այն արդեն հաղթահարած երեխաները երգել են իրենց նախընտրած երգիչների հետ: Այս ձևաչափով համերգ հանրապետության Առաջին տիկինն առաջին անգամ չէր կազմակերպում: Նախորդ անգամ համերգից առաջ և հետո հետազոտել էին երեխաներին ու անհավանական արդյունքներ գրանցել: Պարզվել է՝ ոգևորությունն ու դրական լիցքեր հաղորդելը կարող են բուժման համար նույնքան արդյունավետ լինել, որքան դեղորայքը: