Իտալացի ճարտարապետներն ու երկրաբանները 3 օր Հայաստանում ուսումնասիրել են Գեղարդի խնդիրները:
Ժայռափոր Գեղարդավանքում առաջնային խնդիրը ջռահեռացումն ու ճաքերի վերացումն է: Իտալացի ճարտարապետներն ու երկրաբանները 3 օր Հայաստանում ուսումնասիրել են Գեղարդի խնդիրներն ու տեղում հետազոտություններ արել: Մի քանի ամսից կրկին Հայաստանում կլինեն արդեն լազերային սարքերով, որ թույլ կտան ժայռափոր համալիրի ջրահեռացման ճիշտ ուղին գծել: