Ծխելու համար առաջարկվող տուգանքներն անթույլատրելի բարձր են․ հայտարարություն է տարածել մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը: Պաշտպանի կարծիքով՝ հաշվի առնելով Հայաստանում նվազագույն աշխատավարձի չափը՝ պետք է սահմանված տուգանքների շեմն իջեցնել, զուգահեռ սահմանել նաև «նախազգուշացման» հնարավորությունը։ Օրենքի նախագծի որոշ կարգավորումներ էլ Արման Թաթոյանը խնդրահարույց է համարում՝ նշելով, որ ծխելու տարածքների սահմանափակումն այնքան անհստակ է, որ «ստացվում է՝ նախագծով առաջարկվում է ներդնել ծխախոտի օգտագործման, այսպես կոչված, «բացարձակ արգելք»:
Ծխելու համար առաջարկվող տուգանքներն անթույլատրելի բարձր են: ՄԻՊ գրասենյակը հայտարարություն է տարածել: Պաշտպանի կարծիքով, հաշվի առնելով Հայաստանում նվազագույն աշխատավարձի չափը՝ պետք է սահմանված տուգանքների շեմն իջեցնել, զուգահեռ սահմանել նաև «նախազգուշացման» հնարավորությունը։ Օրենքի նախագծի որոշ կարգավորումներ էլ Արման Թաթոյանը խնդրահարույց է համարում՝ նշելով, որ ծխելու տարածքների սահմանափակումն այնքան անհստակ է, որ ստացվում է՝ նախագծով առաջարկվում է ներդնել ծխախոտի օգտագործման, այսպես կոչված, «բացարձակ արգելք»: