Երևանի ևս 60 խաչերուկ կկառավարվի ավտոմատ:
Երևանի ևս 60 խաչերուկ կկառավարվի ավտոմատ: Փողոցները խցամնումների սթրեսից ազատելու նպատակով կառավարությունում խորհրդակցություն էր: Տրանսպորտային գերատեսչության ղեկավար Վահան Մարտիրոսյանը ներկայացրեց վարչապետի հանձնարարականով արված ուսումնասիրությունների արդյունքները:
Ավտոմատ կառավարումից բացի՝ Ճանապարհային ոստիկանությունը շարունակում է երթևեկության կազմակերպման մյուս փոփոխությունները Երևանի խաչմերուկներում. որոշ տեղերում երթևեկությունը դարձել է շրջանաձև: Կրկնակի հոծ գծանշման տեղափոխություն, աջ սեկցիայով լուսացույցների աշխատանքային ռեժիմների փոփոխություններ են եղել: