Պակասել է հատկապես կրծքագեղձի քաղցկեղով հիվանդների թիվը:
Այս տարի զգալիորեն նվազել է քաղցկեղով հիվանդացության մակարդակը: Հայ-ամերիկյան առողջության կենտրոնի տվյալով՝ պակասել է հատկապես կրծքագեղձի քաղցկեղով հիվանդների թիվը: Եթե 10-ը տարի առաջ ամեն 15-րդ կինը Հայաստանում հիվանդ էր կրծքագեղձի քաղցկեղով, ապա այսօր հիվանդ է ամեն 26-րդը՝ ասել է կենտրոնի տնօրենը: Խաչանուշ Հակոբյանը tert.am-ին ասել է, որ մարդիկ ավելի գրագետ ու ուշադիր են դարձել իրենց առողջության նկատմամբ, ամեն տարի սկսել են անցնել մամոգրաֆիկ զննություն: Բժիշկներն էլ լավագույն սարքավորումների շնորհիվ կարողանում են վաղ շրջանում հայտնաբերել քաղցկեղածին բջիջները և իսպառ վերացնել վիրահատական փոքր միջամտությամբ:
Քաղցկեղը կանխորոշելու և կանխարգելելու համար կինը 35-40 տարեկանում պետք է անցնի մամոգրաֆիկ հետազոտություն: