Հայաստանցի խորհրդարանականներն այցելել են Ստեփանակերտի Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն:
Արցախում է Հայաստանի Ազգային Ժողովի խմբակցությունների և հանձնաժողովների պատվիրակությունը։ Գործընկերներին «Մենք ենք, մեր սարերը» հուշակոթողի մոտ դիմավորել է Արցախի Ազգային ժողովի փոխնախագահ Վահրամ Բալայանը։ Այնուհետև հայաստանցի խորհրդարանականներն այցելել են Ստեփանակերտի «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն և ծանոթացել ուսման պայմաններին ու իրականացվող ծրագրերին։