Զորացրվածներին պետությունը պատրաստ է աջակցել բոլոր հարցերում:
Զինուժի կազմավորման 26-րդ տարեդարձի նախօրեին Նախագահ Սարգսյանը հանդիպել է լավագույն արդյունք և դրական բնութագիր ունեցող 30 զորացրված զինծառայողի հետ: Նախագահը շարադրել է հանդիպման նպատակները. նախ՝ վստահեցումը, որ զորացրվածներին պետությունը պատրաստ է աջակցել բոլոր հարցերում, և երկրորդ՝ բանակի խնդիրներն անմիջականորեն զինվորից լսելը: