Տարածաշրջանում խաղաղությունը կարևոր է ոչ միայն այստեղ ապրողների, այլև Եվրոպայի համար՝ ասել է Ադակտուսսոնը:
Արցախյան շարժման 30-ամյակի տարում փաստահավաք առաքելությամբ Արցախում է Եվրախորհրդարանի շվեդ պատգամավոր, արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Լարս Ադակտուսսոնի գլխավորած պատվիրակությունը: Արցախի նախագահի, օմբուդսմենի, խորհրդարանի պատգամավորների հետ հանդիպումներից հետո Եվրախորհրդարանի անդամն ասել է, որ հավաքած տեղեկություններն օգտակար կլինեն Արցախի մասին ճշգրիտ պատկերացում ձևավորելու համար:
Տարածաշրջանում խաղաղությունը կարևոր է ոչ միայն այստեղ ապրողների, այլև Եվրոպայի համար՝ ասել է Ադակտուսսոնը:
Եվրոպացի գործիչների այցը կազմակերպել է ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի հանձնախմբի ղեկավար Գասպար Կարապետյանը: