9 օրում հավաքվեց անհրաժեշտ գումարից ավելին:
Գլխի հրազենային վիրավորում ստացած զինծառայող Ալբերտ Դալլաքյանը կմեկնի Գերմանիա՝ վիրահատության: Անհրաժեշտ ամբողջ գումարը հավաքված է, մի բան էլ ավելին:
Ալբերտը վիրավորվել էր 2016-ի հունիսին: Նրան մի անգամ վիրահատել էին Ստեփանակերտում, 2 անգամ՝ Երևանում: Բժիշկներին հաջողվել էր փրկել նրա կյանքը, բայց այժմ 4-րդ և 5-րդ վիրահատությունների անհրաժեշտություն կա: Ալբերտի մայրը ցանկացել էր, որ տղայի գլխի արյունատար անոթների վիրահատությունը Գերմանիայում անեն, ու հաշվեհամար էր բացել: 9 օրում հավաքվեց անհրաժեշտ գումարից ավելին: