Առանձին վայրերում ուժեղ քամի կլինի, բայց ջերմաստիճանը չի իջնի: Այս պահին դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառը:
Հունվարի 20-ին հանրապետության տարբեր շրջաններում կանխատեսված են տեղումներ: Առանձին վայրերում ուժեղ քամի կլինի, բայց ջերմաստիճանը չի իջնի: Այս պահին դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառը: Կոտայքի և Ապարան-Ծիլքար ճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է: Փակ են Վարդենյաց լեռնանցքը ու Ստեփանծմինդա-Լարսը: Անցակետի ռուսական կողմում կուտակված է 124 բեռնատար: