Ոստիկանության կոլեգիան ամփոփել է 2017-ը:
Հանրապետությունում առանձնապես ծանր ու ծանր հանցագործությունների թիվը նվազել է ավելի քան 17 տոկոսով: Աճել է հանցագործությունների ընդհանուր քանակը: Ոստիկանության կոլեգիան ամփոփել է 2017-ը:
2016-ի համեմատ 100-ով ավելի շատ հանցագործություններ են բացահայտվել: 1500-ից ավելի ծառայողական քննության արդյունքում կարգապահական տույժի է ենթարկվել 937 ծառայող:
Ոստիկանապետը պահանջել է ճանապարհատրանսպորտային պատահարների բոլոր մեղավորների հանդեպ շատ խիստ լինել: