Սեղանին աշխատանքային առաջարկներ կան, և համանախագահներն ու կողմերը քննարկել են զգայուն հարցերը:
Հնարավոր է Մինսկի խմբի համանախագահները Արցախյան հակամարտությունից ավերված տարածքներում գնահատման առաքելություն սկսեն: Միջնորդ եռյակը նման ցանկություն է հայտնել Կրակովում՝ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ Լեհաստանում հինգշաբթի կայացած հանդիպմանը:
Արտգործնախարարները համաձայնել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի ընդլայնմանը, դրա վերաբերյալ համանախագահների վերանայած հայեցակարգային փաստաթղթի սկզբունքներին՝ հնարավորինս շուտ գրասենյակը մեծացնելու ակնկալիքով: Սեղանին աշխատանքային առաջարկներ կան, և համանախագահներն ու կողմերը քննարկել են զգայուն հարցերը: Վստահությունն ամրապնդող միջոցներն էլ՝ որպես բանակցային գործընթացի կարևոր բաղկացուցիչ, պետք է առաջ մղել՝ կոչ է արել Պոպով, Շոֆեր,Վիսկոնտի եռյակը: