ԵԼՔ խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ իրենք նպատակ ունեն կանխել հետագա թանկացումները:
Խորհրդարանական «Ելք» խմբակցությունը երթ է կազմակերպել՝ հարկային նոր օրենքի և թանկացումների դեմ: Պահանջում են փոփոխություններ հարկային նոր օրենքում, մասնավորապես` վերադառնալ եկամտային և ակցիզային նախկին հարկերին, վերացնել նոր հարկատեսակները: ԵԼՔ խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ իրենք նպատակ ունեն կանխել հետագա թանկացումները, ինչն, իրենց կարծիքով, հնարավոր է, եթե փոխվի հարկային օրենսգիրքը: