«Ահաբեկչության դեմ պայքարի մեթոդներն ու միջոցները անհրաժեշտ է պարբերաբար կատարելագործել»,- այսօր Ազգային անվտանգության աշխատողի օրվան նվիրված նիստում հայտարարել է Նախագահ Սարգսյանը:
«Ահաբեկչության դեմ պայքարի մեթոդներն ու միջոցները անհրաժեշտ է պարբերաբար կատարելագործել»,- այսօր Ազգային անվտանգության աշխատողի օրվան նվիրված նիստում հայտարարել է Նախագահ Սարգսյանը: Նա շեշտել է՝ «Հայաստանում բռնությամբ և զենքով ոչ մի հարց չի լուծվելու»: Ծառայության տնօրեն Գեորգի Կուտոյանը հավաստիացրել է, որ անվտանգության մարմինների հիմնական խնդիրները եղել և մնում են ինքնիշխանության, պետական սահմանների անձեռնմխելիության, տարածքային ամբողջականության, սահմանադրական կարգի, քաղաքացիների ազատությունների և օրինական շահերի ապահովումը, պետության պաշտպանունակության ամրապնդումը: Հանրապետության Նախագահը ծառայության աչքի ընկած աշխատակիցներին պարգևատրել է բարձր պարգևներով, շնորհել նաև բարձրագույն զինվորական կոչումներ, երկու աշխատակցի՝ բնակարանների հավաստագրեր: Նախագահը տեղեկացրել է, որ եկող տարի Երեւանում ծառայությանը հատկացվելու է 7 հազար քառակուսի մետր տարածքով բնակելի շենք, նաեւ կառուցվելու է 4 հազար մետր աշխատանքային տարածք: «Սա դեռ սկիզբն է»,- ընդգծել է Նախագահ Սարգսյանը: