Կառավարությունը ստեղծում է միջգերատեսչական հանձնաժողով, որը կզբաղվի Հայաստան-Եվրամիություն համաձայնագրի իրականացման աշխատանքով:
Կառավարությունը ստեղծում է միջգերատեսչական հանձնաժողով, որը կզբաղվի Հայաստան-Եվրամիություն համաձայնագրի իրականացման աշխատանքով: Այն գլխավորելու է փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը: Այսօր կայացած խորհրդակցության ժամանակ, վարչապետ Կարեն Կարապետյանը շեշտել է՝ պետք է կոնկրետ պայմանավորվենք, թե ինչպես ենք շարժվում առաջ և հստակ ֆիքսենք յուրաքանչյուրիս անելիքը: Խորհրդակցության ընթացքում փոխարտգործնախարար Կարեն Նազարյանը զեկուցել է Եվրամիության հետ գործակցության օրակարգի առաջնահերթությունների և ծրագրերի մասին: