Այդ փողոցներում խաչմերուկի մոտակա երկու կողմերում կկազմակերպվեն լրացուցիչ 3-րդ երթեւեկելի գոտիներ:
Այսօրվանից երթևեկությունը կփոխվի Երեւանի Հր. Քոչար եւ Վաղարշյան փողոցների խաչմերուկում,- տեղեկացնում են ճանապարհային ոստիկանությունից: Այդ փողոցներում խաչմերուկի մոտակա երկու կողմերում կկազմակերպվեն լրացուցիչ 3-րդ երթեւեկելի գոտիներ, որոնց շնորհիվ հնարավոր կլինի հետադարձներ եւ ձախ շրջադարձներ կատարել՝ չխոչընդոտելով ուղիղ երթեւեկող մեքենաներին: