7 ռեժիսոր, 7 պատմություն ու 1 ճանապարհ` «Մեր երազանքի ճանապարհը»:
7 ռեժիսոր, 7 պատմություն ու 1 ճանապարհ` «Մեր երազանքի ճանապարհը»: Յոթ նովելից բաղկացած ֆիլմի հերոսները մեր կողքին ապրող մարդիկ են, անկախության 25 տարվա ճանապարհն անցած տարբեր ճակատագրեր: Հանրային հեռուստաընկերության, Շարմ հոլդինգնի ու Դի Էմ Էյչ ստուդիոյի համատեղ ֆիլմում տարբեր պատմություններ են՝ Արցախյան գոյամարտից մինչև ապրիլյան պատերազմ, հրապարակի ժամացույցի «ֆա» նոտայից մինչև Փարիզ մեկնող նորապսակներ: Բոլոր պատմությունների հերոսները ուղղակի կամ անուղղակի խաչվում են վերջին՝ 7-րդ մասում: Ֆիլմը այսօրվանից կլինի կինոթատրոններում: