Նալբանդյանն ու Մամեդյարովը բանակցել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի ներկայությամբ, ապա՝ առանձնազրույցի ձևաչափով։
Նալբանդյանն ու Մամեդյարովը բանակցել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի ներկայությամբ, ապա՝ առանձնազրույցի ձևաչափով։ Բանակցային օրակարգում 2 երկրների ղեկավարների, Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի և Ժնևի գագաթնաժողովներին ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործման ուղիներն են եղել։ Հայ և ադրբեջանցի դիվանագետները համաձայնել են Համանախագահների առաջարկին՝ հաջորդ տարեսկզբին դարձյալ հանդիպել։