Երուսաղեմի կարգավիճակի հարցը Վիեննայից մեկնաբանել է մեր երկրի ԱԳ նախարարը:
Երուսաղեմի կարգավիճակի հարցը Վիեննայից մեկնաբանել է մեր երկրի ԱԳ նախարարը: Էդվարդ Նալբանդյանն ասել է, որ այն միջազգային օրակարգի կարևորագույն խնդիրներից է և կարող է լուծում ստանալ բանակցությունների միջոցով՝ իսրայելա-պաղեստինյան հակամարտության կողմերի համար ընդունելի կարգավորման համատեքստում։ Դա կարող է ճանապարհ հարթել տևական անվտանգության և խաղաղության հաստատման համար: «Երուսաղեմում առկա են բազմադարյա հայկական ներկայություն, հարուստ հայկական պատմամշակութային ժառանգություն։ Հայ առաքելական եկեղեցին Սուրբ վայրերի իրավատեր եկեղեցիներից մեկն է: Բնականաբար, մենք ուշադրությամբ ենք հետևում Երուսաղեմին առնչվող բոլոր զարգացումներին»,- հայտարարել է նախարար Նալբանդյանը։