Վարորդն ու ուղեւորը տեղափոխվել են Վանաձորի զինվորական հոսպիտալ: Նրանցից մեկը Վանաձորի զինկոմիսարիատում բաժնի պետ է, մյուսի ինքնությունը ճշտվում է:
Առավոտյան 8:30-ի սահմանում Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին ավտովթար է եղել. Ford մակնիշի ավտոմեքենան Շահումյան գյուղի վերջնամասում դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց, բախվել էլեկտրասյանն ու ընկել գյուղի տներից մեկի բակ: Վարորդն ու ուղեւորը տեղափոխվել են Վանաձորի զինվորական հոսպիտալ: Նրանցից մեկը Վանաձորի զինկոմիսարիատում բաժնի պետ է, մյուսի ինքնությունը ճշտվում է: Վարորդի վիճակը միջին ծանրության է, ուղեւորինը՝ ծանր: