Վաղը կեսօրից հետո ցիկլոնը կկորցնի իր ուժը, տեղումները կդադարեն: Ձյուն կգա միայն Վայոց ձորում, Սյունիքում և Արցախում։
Այսօր հանրապետության տարածքում տեղումներ են սպասվում. Շիրակում, Լոռու մարզի Ստեփանավան և Սպիտակ, Արագածոտնի մարզի Թալին քաղաքներում և Արագածի տարածաշրջանում ձյուն է տեղում: Վաղը կեսօրից հետո ցիկլոնը կկորցնի իր ուժը, տեղումները կդադարեն: Ձյուն կգա միայն Վայոց ձորում, Սյունիքում և Արցախում։ Վաղվանից 8-10 աստիճանով կցրտի: Այս պահին փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ չկան: Լարս փակ է բեռնատարների և 30-ից ավելի նստատեղ ունեցող տրանսպորտային միջոցների համար: