Կառավարությունն այսօր հավանություն է տվել՝ 2018-ի բյուջեի վերջնական տարբերակին:
Կառավարությունն այսօր հավանություն է տվել՝ 2018-ի բյուջեի վերջնական տարբերակին: Պատգամավորներից ստացած 100-ից ավելի առաջարկների մեծ մասն անհասցե էին՝ ասել է Ֆինանսների նախարարը: Տեղեկացրել, որ եկող տարվա գլխավոր ֆինանսական փաստաթուղթն Ազգային ժողովի արդեն քվեարկությանը կուղարկեն՝ ծախսերը 15 մլրդ դրամով ավելացրած: Օրակարգային մի շարք այլ նախագծերով՝ գործադիրն ամրագրել է, որ ռուսական գազի գինը Հայաստանի սահմանին կպահպանի նույն՝ 1000 խորանարդ մետրի դիմաց 150 դոլար գինը: Սոցիալապես անապահով բաժանորդների ու որոշ խումբ տնտեսվարողների՝ ջերմոցների ու վերամշակող ճյուղի համար կպահպանվեն գազի արտոնյալ սակագները: Օրակարգից առաջ՝ վարչապետ Կարապետյանը հանձնարարել է՝ Ամանորի տոներին ընդառաջ՝ բիզնեսի ակտիվացած գործարքներն ու մարդկանց տեղաշարժն առանց հերթերի սպասարկելու նպատակով՝ մաքսային անցակետերում հերթապահություն ապահովել նաև՝ դեկտեմբերի 2-ից հունվարի 6-ն ընկած ժամանակահատվածի շաբաթ-կիրակիների համար: