Պետությունը ութ հարյուր միլիոն դրամ է տնտեսել՝ ջրային համակարգում օպտիմալացնելով մի շարք ԾԻԳ-եր և ջրօգտագործող ընկերություններ:
Պետությունը ութ հարյուր միլիոն դրամ է տնտեսել՝ ջրային համակարգում օպտիմալացնելով մի շարք ԾԻԳ-եր և ջրօգտագործող ընկերություններ: «Պետք է կոշտ քաղաքականություն վարել` ոլորտում իրավիճակը բարելավելու համար»,- շեշտել է վարչապետ Կարապետյանը: Կառավարությունում քննարկել են Հայաստանի տարածքում մաքրման կայանների վիճակը: Առաջարկներ են հնչել դրանք բարելավելու համար: Պետությունը պատրաստվում է ոռոգման համակարգերը մասնավոր կառավարման փոխանցել:
Քննարկվել է նաև «Վեոլիա Ջուր» ընկերության սպասարկումից դուրս մնացած հինգ հարյուր վաթսուն համայնքի հետագա կառավարման հանձնելու հարցը: