Վերջին մեկ շաբաթվա ընթացքում ռուս օդաչուները ոչնչացրել են ահաբեկիչների 1320 օբյեկտ
Սիրիայի տարածքի 98 տոկոսն ազատագրված է «Իսլամական պետության» ահաբեկիչներից: Վերջին մեկ շաբաթվա ընթացքում ռուս օդաչուները ոչնչացրել են ահաբեկիչների 1320 օբյեկտ՝ երևում է Ռուսաստանի պաշտպանության նախարարության «Կռասնայա զվեզդա» պաշտոնական թերթի հրապարակած ինֆոաղյուսակում: Այդ ընթացքում Էր-Ռիադում գտնվող սիրիական ընդդիմությունը խոստացել է Ժնևում հանդիպել իշխանության ներկայացուցիչների հետ, բայց շարունակում է պնդել, որ Բաշար ալ Ասադի հրաժարականը նախապայման է և անհրաժեշտություն: