2016-ին արտադրվել է մոտ 7,5 մլն լիտր գինի. 14 տոկոսով ավելի նախորդ տարվանից: Նույն ժամանակահատվածի համար արտահանումն աճել է 37 տոկոսով:
Հայաստանը նոր թափ է հաղորդում տնտեսության ամենամրցունակ ճյուղերից մեկին՝ գինեգործությանը: Երկրում գինին վերածնունդ է ապրում՝ մինչև կառավարության նիստը՝ մասնակցելով գինեգործության ոլորտին նվիրված երևանյան միջազգային համաժողովի բացմանը՝ ասել է վարչապետ Կարեն Կարապետյանը: Գինեգործության ավանդույթներն այսօր համադրվում են առաջատար տեխնոլոգիաների և գիտական ներուժի հետ,- ընդգծել է կառավարության ղեկավարը, նաև թվեր ներկայացրել: 2016-ին արտադրվել է մոտ 7,5 մլն լիտր գինի. 14 տոկոսով ավելի նախորդ տարվանից: Նույն ժամանակահատվածի համար արտահանումն աճել է 37 տոկոսով: