Որևէ հայտարարություն չի հնչել, որևէ նախադասություն, որը հակասում է խաղաղ բանակցությունների տրամաբանությանը, որը հակասում է Մինսկի խմբի համանախագահների հայտարարություններին, որը հակասում է երեք սկզբունքներին և խաղաղ բանակցություններին:
Արցախյան կարգավորման սկզբունքները մեկ փաթեթում դիտարկելու՝ Ռուսաստանի արտգործնախարարի հայտարարությունը, հստակ ուղերձ էր Բաքվին: ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո լրագրողների հետ հանդիպմանն ասել է Էդուարդ Շարմազանովը: Նա ընդգծել է՝ դրանով ևս մեկ անգամ վերահաստատվեց, որ ինքնորոշման իրավունքը հիմնարար սկզբունք է, և առանց Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ամբողջական իրացման, կարգավորումն անհնար է:
«Որևէ հայտարարություն չի հնչել, որևէ նախադասություն, որը հակասում է խաղաղ բանակցությունների տրամաբանությանը, որը հակասում է Մինսկի խմբի համանախագահների հայտարարություններին, որը հակասում է երեք սկզբունքներին և խաղաղ բանակցություններին: Կարծում եմ, որ պարոն Լավրովի հայտարարությունը բավականին տրամաբանական էր, իրատեսական էր, բխում էր խնդրի կարգավորման ռեալ տրամաբանությունից»,- ասել է ՀՀԿ մամուլի խոսնակը: